Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս նիհարել ձմռանը. 5 խորհուրդ. news.am
Շատերը ձմռանն առնվազն 1-2 կիլոգրամով գիրանում են, քանի որ սկսում են այլ կերպ սնվել եւ քիչ են շարժվում։ Սակայն, ցանկության դեպքում, ձմռանը կարելի է ո՛չ միայն չգիրանալ, այլեւ ավելորդ քաշից ազատվել։
Այն մասին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ ձմռանը նիհարելու համար, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է պատմել։
Ռեժիմով սնվել
Մասնագետի խոսքով՝ ձմռանը շատ կարեւոր է ռեժիմով սնվել։ Պատճառն այն է, որ ձմռանը օրգանիզմին ավելի շատ էներգիա է հարկավոր, իսկ երկար ժամանակ չուտելու դեպքում ո՛չ միայն ինքնազգացողության հետ կապված խնդիրներ կլինեն, այլեւ հետո ավելին կլինի ուտելու ցանկությունը, քան պետք է։ Օրվա սննդակարգը պետք է բաղկացած լինի նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից՝ դրանցից ոչ մեկը բաց թողնել չի կարելի, պնդում է մասնագետը։
Նախաճաշել
Նախաճաշից ձմռանը ոչ մի դեպքում հրաժարվել չի կարելի։ Ցանկալի է նախաճաշին ուտել տաք շիլա, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց եւ մի քիչ կարագ, եթե հակացուցումներ չկան։ Նախաճաշին կարելի է ուտել նաեւ մեղր, որը շատ օգտակար է եւ ուժեղացնում է իմունային համակարգը։
200 կալորիա պակաս օգտագործել. եթե օրվա սննդակարգից ընդամենը 200 կալորիա պակասեցվի, ապա հնարավոր կլինի ո՛չ միայն քաշը կայուն պահել նույնիսկ ձմռանը, այլեւ՝ նիհարել։ 200 կալորիան այնքան էլ շատ չէ՝ ընդամենը մեկ փոքրիկ թխվածք է կամ մեկ բաժակ ալկոհոլ։ Կարտոֆիլ նույնպես կարելի է ուտել, բայց ոչ՝ տապակած։
Խելամտորեն սնվել
Աշխատել ձմռանը չափից շատ չուտել. շաքարով եւ ճարպով հարուստ ճաշատեսակների փոխարեն ուտել ավելի առողջարար սնունդ։ Ընկուզեղենը պետք չէ տոնական օրերին սեղանին պահել եւ անընդհատ ուտել. օրական ուտել ոչ ավելի, քան 7-8 հատիկ, իսկ մնացած ժամանակ սեղանին վարունգ, գազար եւ կաղամբ պահել ու ցանկության դեպքում «ծամել» դրանք։
Հաց
Ամբողջական հացահատիկից պատրաստված հացը վիտամինների աղբյուր է, եւ այն կարելի է ուտել թե՛ ձմռանը, թե՛ տարվա այլ եղանակներին։ Սակայն սպիտակ հացից ցանկալի է հրաժարվել, քանի որ այն գրեթե օգտակար չէ եւ գիրացնում է։
25.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ